Ուչմանա եւ Թորիա գյուղերում անցկացրեցինք հարցում թե բնակիչները կմասնակցեն ընտրություններին, եւ ընտրություններից առաջ կամ հետո ինչ խնդիր կուզենային որ լուծվեր:
Թորիայի բնակիչներից մեկի խոսքով. «Ընտրություններից առաջ գալիս են խոստումներ են տալիս ու գնում են, բայց խոստումների մեծ մասը ոչ էլ իրականանում է: Գյուղում խնդիրները շատ -շատ են, բայց կարեւոր խնդիր է հանդիսանում ճանապարհի ասֆալտապատումը, մանկապարտեզի բացակայութունը եւ այլն»:
Թորիայի մեծահասակ բնակիչներից մեկն էլ պատմեց. «Մի քանի օր առաջ վատ էի զգում ինձ, մինչեւ շտապօգնության ավտոմեքենան եկավ տեղափոխելու, 20 րոպեից ավել տեւեց այդ 3 կմ -ը մինչեւ հասանք հարեւան Հեշտիա գյուղ: 20 րոպեի ընթացքում հիվանդ մարդը մինչեւ հասնի հիվանդանոց հնարավոր է որ մահանա: Ճանապարհների հարցը ամենա առաջնային խնդիրներից մեկն է»:
Ուչմանայի բնակիչներից մեկն էլ իր հերթին նշեց. «Գյուղում խնդիրները բազմազան են, առաջնայիններից է խմելու ջրի խնդիրը, երիտասարդների համար սպորտով զբաղվելու վայր կառուցելը, մեծահասակներին ձմռանը հավաքվելու վայր կառուցելը եւ այլն»:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.