«Լելոն Վրաստանի համար» կուսակցության ներկայացուցիչը ներկայացրեց ընտրական ծրագիրը

«Լելոն Վրաստանի համար» կուսակցության ներկայացուցիչը ներկայացրեց ընտրական ծրագիրը

Վերջին տարիներին բազմաթիվ խոստումներ ենք լսել: Ես այդ խոստումներին հավատացողներից մեկն էի: 15 տարեկան մի տղա, հավատում էի, որ շատ բան է փոխվելու: Իմ քաղաքը, իմ Նինոծմինդան բռնելու է զարգացման ուղին:  Այդ ժամանակ ես՝ քաղաքի քաղաքական իրադարձություներին ակտիվ ներգրավված մի պատանի, իհարկե գիտակցում էի, թե ինչ ռիսկի էր դիմում ընտանիքս ու բոլոր նրանք, ովքեր ունեին բարեփոխումների ցանկություն: Սա մի ժամանակաշրջան էր, երբ մարդկանց առևանգում էին, ծեծի ենթարկում, նույնիսկ անգթորեն մահվան դատապարտում: Այս ամենին հաջորդեց մեր քրտնաջան աշխատանքի արդյունք դարձած հիասթափությունն ու փշրված երազանքները:


Այսօր, արդեն որպես կայացած չափահաս ես որոշում եմ կայացրել ազատվել մեր քաղաքում, մեր երկրում տիրող լճացումից (ստագնացիա): Այդ «նոր ուժն» և «նոր հույսը» ես տեսնում եմ «Լելոն հանուն Վրաստանի»  կուսակցության տեսլականում, ուր մեր թիմի հետ միասին հնարավորություն ունեցա որոշակի ավանդ ներդնել բարեփոխումներ իրականացնելու գործում: Կուսակցության անդամները կիրթ և արհեստավարժ գործիչներ են, այդ թվում երիտասարդներ, ովքեր կարծում եմ,  իրենց ջանադիր աշխատանքով ու սեփական աշխատանքի հանդեպ ունեցած սիրով, լծված են առավել բարեկեցիկ ապագա կերտելու գործին:

Սիրտս ցավով է լցվում, երբ մեր քաղաքում տեսնում եմ բազմաթիվ գործազուրկ, թեև բարձրագույն կրթությամբ ու խոհեմ երիտասարդների: Ժամանակն է ուշադրության տակ առնել նմաններին ու կադրերի մշտանորոգություն ապահովել:

Ցավալի է տեսնել բազմաթիվ հուսախաբված հողագործների, իրենց ազնիվ վաստակով աշխատող գյուղացիների: Ժամանակն է գոնե որոշակի ուշադրություն դարձնել նրանց,  աջակցել  բերքն աճեցնելու և այն իրացնելու գործում: Ինչպես նաև տրամադրել ցածր տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկեր, համալրել գյուղատնտեսական տեխնիկան  և, լուծել  ոռոգման խնդիրը:


Մեծ ցավ եմ ապրում տեսնելով հուսալքված ֆերմերների, որոնց զրկել են  ոչ միայն առավել հաջողությունների հասնելու, այլև առկա վիճակը պահպանելու հնարավորությունից: Իսկապես ամոթ է ու տխուր, երբ վարելահողերի և արոտավայրերի մեծ մասը միավորների ձեռքում է: Ժամանակն է փոխել տիրող իրավիճակը և կանխել կոռուպցիան ու նեպոտիզմը:


Սարսափելի է անորակ աշխատանքներին ու աննպատակ ծախսերին հետևելը: Ամոթ ու նաև չափից ավելի անհարմարավետ հերթական անձրևին հաջորդող քաղաքի ողողված կենտրոնական փողոցները: Ցավալի է, որ բարեկարգված չէ քաղաքի կենտրոնական ռեկրեացիոն (հանգստյան) զբոսայգին: Ցավալի է, որ քաղաքով հոսող Ագրիչայ գետի նման հարստությունն այսօր ծայրաստիճան աղտոտված է:


Խորապես ցավում եմ տեսնելով զբոսաշրջային վայրերի չկիրառվող ու անմխիթար վիճակը: Ջավախեթին, Նինոծմինդան ունեն զբոսաշրջային տեսարժան վայր դառնալու բոլոր ռեսուրսներն ու  ներուժը:  Մենք ունենք Փարվանա՝ իր հնագույն պատմական հիմքերով, ունենք Խանչալի և Մադաթափա, որոնք իրենց գեղեցկագույն և եզակի թռչունների գոյությամբ ընդգրկված են Վրաստանի արգելոցների ցանկում: Մենք ունենք Աբուլ և Շաորի՝ Ք.ա. II-I հազարամյակի կիկլոպյան ամրոցները, հնագույն եկեղեցիներ-վանքեր և զբոսաշրջային տեսանկյունից  բազմաթիվ այլ հետաքրքիր ​​օբյեկտներ: Ժամանակն է նպատակաուղղված օգտագործել միջոցները, այլ ոչ թե հարստացնել միավորներին:  Ժամանակն է, լսե՛լ ժողովրդին:

Երկու խոսքով կցանկանայի մարդկային էությանն անդրադառնալ: Մարդիկ մշտապես հակված են անբավարարության զգացողության, նրանք միշտ որևէ հարցով անհանգստացած են և ներքուստ ձգտում են փոփոխությունների: Հայրենակիցներիս հետ համագործակցելիս, նրանց աչքերում հենց այդ կայծն եմ տեսնում, որ պատրաստ է բռնկվել, դառնալ բանականություն ու  պահանջել, որ իրենք ևս արժանի են առավել բարեկեցիկ կյանքի: Ցավոք, այդ կայծը չեն փորձում բորբոքել մարդիկ, որոնք վաղուց արդեն հասել են հաջողության:  Դժբախտաբար, նմանները չեն փորձում աջակցել, ապահովել և կամ համապատասխան հիմք պատրաստել մյուսների հաջողության համար:

Սիրելի՛ համաքաղաքացիներ, եկել է արհեստական պատնեշների հաղթահարման ժամանակը:  Ժամանակն է ասենք ինքներս մեզ՝ այժմ փոփոխությունների ժամանակն է: 
Բռնության ռեժիմը մնացել է անցյալում է, այժմ ոչ ոք չի կարող համարձակվել ճնշել, ահաբեկել մարդկանց: Հաճախ եմ լսում, իբր «նրանք գիտեն, թե ում ենք տալիս մեր ձայնը»: Ո’չ, սիրելիներս, ո՛չ համաքաղաքացիներս, նրանք ստում են, փորձում խլել ազատ ընտրելու ձեր իրավունքը, փորձում զրկել ամենաարժեքավորից՝ սեփական կարծիքից:

Ինչ վերաբերում է մեր հարևան երկրներում ստեղծված ծանր իրավիճակին, ցավալի է, որ հակամարտության հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվում:

Ուզում եմ խաղաղություն և հակամարտության արագահաս լուծում ցանկանալ կողմերից յուրաքանչյուրին:

Որպես եղբայրական ազգի ներկայացուցիչների միջավայրում, նույն քաղաքում, նույն թաղամասում ու նույն փողոցում մեծացած վրացու, ինձ մեծ ցավ է պատճառում  ձեր՝ մեր   ցավը:



Opinion, pooling and voting