Հայեր ովքեր փոխեցին ամբողջ աշխարհը

Հայեր ովքեր փոխեցին ամբողջ աշխարհը

ՀԱՐՐԻ ԹԱԹՈՍՅԱՆԸ ՀԱՅՏՆԻ է ՈՐՊԵՍ ՊԱՂՊԱՂԱԿԻ ԿՈՆԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՍԱՐՔԻ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՂ։

Թաթոսյանը երկար տարիներ փնտրել է իրեն համապատասխան մասնագիտություն: Նա աշխատել է որպես դերձակ, այգեպան և հողափոր: Երկար տարիների տքնաջան աշխատանքից հետո իր ձեռնարկատիրական մտքի և ձգտման արդյունքում նա 1920թ. նախագծում է պաղպաղակի քաղցր կոնի պատրաստման սարքը: Արտոնագրային գրասենյակը, ունենալով որոշ կասկածներ, արտոնագիրը հաստատում է միայն 1926թ.: Թաթոսյանն անմիջապես վարկ է վերցնում և կազմակերպում սարքի հանրային ցուցադրում, ինչի արդյունքում մեծ հաջողության է հասնում՝ ստանալով բազմաթիվ պատվերներ:

1930-ականներին նա հիմնում է «Sugar Shell» ընկերությունը, իսկ հետագայում՝ հայտնի «Old London Foods» ընկերությունը: Իր կյանքի ընթացքում Թաթոսյանն արտոնագրել է ավելի քան 20 գյուտեր՝ հիմնականում խոհանոցային տեխնիկայի ոլորտում, որոնց թվում՝ հացի հավասարաչափ կտրտման մեքենան: Թաթոսյանը նաև բարերար էր: Նա կառուցել է եկեղեցի Հորդանանում, կրթաթոշակներ է նշանակել Եվրոպայում ուսանող հայ ուսանողներին, աջակցել է Նյու Տորքի «Սուրբ Վարդան» տաճարի վերակառուցմանը: Նա Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) անդամ էր:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴԱՄՅԱՆԸ ՀԱՅՏՆԻ է ՈՐՊԵՍ ԳՈԻՆԱՎՈՐ ՀԵՌՈԻՍՏԱՏԵՍՈԻԹՅԱՆ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՂ։

Լինելով էլեկտրոնիկայի ինժեներ՝ նա հանդիսանում է ավելի քան 20 գյուտերի հեղինակ, հիմնականում հեռուստահաղորդակցության և հեռագրության ոլորտներում: Ուսանելով Մյունխենի, Ցյուրիխի, Բեռլինի և Սորբոնի համալսարաններում՝ Արամյանը մասնագիտանում է տեխնիկական գիտությունների բնագավառում: 1908թ. նա արտոնագրում է ազդանշանի հաղորդման ապարատը՝ երկգույն (սպիտակ և կարմիր) խողովակներով, որը հաղորդում էր միայն անշարժ պատկերներ: Ինչևէ, փաստաթղթերի մեծամասնությունը և հենց սարքը ոչնչանում են Երկրորդ համաշխարհային պատերազմում Մյունխենի ռմբակոծության ժամանակ: Ավելի ուշ՝ 1918թ., Ադամյանը հանրությանն է ներկայացնում մի նոր սարք, որը հեռարձակում էր սև-սպիտակ անշարժ պատկեր, իսկ 1925թ. նա արտոնագրում է եռագույն (կարմիր, կանաչ, կապույտ) էլեկտրամեխանիկական հեռուստատեսային համակարգը: Իր երևանյան լաբորատորիայում Ադամյանը ներկայացնում է «Հեռատես»-ը` գունավոր պատկերների հեռարձակման սարքը:

Հայ գյուտարարի մշակած եռագույն սկզբունքի վրա հիմնված հեռուստատեսությունը առաջին անգամ փորձնական կիրառվել է Լոնդոնում 1928թ.: 1945թ. «Columbia» հեռարձակման ընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում, իսկ 1951թ. Ադամյանի համակարգը հայտարարվել է կայուն և տարածվել ողջ աշխարհում: Հովհաննես Ադամյանի անունն է կրել Երևանի ռադիոէլեկտրակապի տեխնիկումը:

ԳԱԲՐԻԵԼ ԿԱԶԱՆՉՅԱՆԸ ԳՅՈԻՏԱՐԱՐ է, ՈՎ ԱՇԽԱՐՀԻՆ է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՁԵՌՔԻ ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐԻՉԸ։

1900-ական թվականներին կանայք սովորաբար հարդարում էին իրենց մազերը գեղեցկության սրահներում հսկայական կանգնող սարքերի միջոցով: Անհրաժեշտություն կար ստեղծելու տանը օգտագործվող վարսահարդարիչ, որը կլիներ փոքր և հեշտ կիրառելի: 1911թ. Չիկագոյի քաղաքացի Գաբրիել Կազանչյանն արտոնագրեց ձեռքի ինքնակառավարվող վարսահարդարիչը, որը կարելի էր օգտագործել տանը: Այդ վարսահարդարիչի դիզայնը բազմակի բարելավվեց 1911-1920թ.թ. ընթացում:

Վերջապես 1920թ. ձեռքի վարսահարդարիչը շուկա մուտք գործեց: Չնայած սարքը հավանության արժանացավ հասարկության շրջանում, այն բավարար հզորություն չուներ վարսերն ամբողջովին չորացնելու համար: Այն աշխատում էր մերօրյա վարսահարդարիչի սկզբունքով՝ տաքացվող մետաղալարերով: Երբ մետաղալարերը տաքանում էին, հատուկ հովհարիչի միջոցով տաքացված օդը դուրս էր մղվում սարքից: Գաբրիել Կազանչյանն արտոնագրել է նաև ծալվող աթոռակն ու մեքենայի նստատեղի ճկուն գլխամասը:

ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԲԱՐԵՐԱՐ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ է, ՈՐՆ ԱՐՏՈՆԱԳՐԵԼ է ՄԻԱԲՌՆԱԿ ԾՈՐԱԿԸ։

Փրկվելով 1915թ. Ցեղասպանությունից՝ նա հաստատվում է Դետրոյթում՝ գրպանում ունենալով ընդամենը 50 ԱՍՆ դոլար: Առաջնորդվելով գոյատևեյու և հաջողության հասնելու վճռականությամբ՝ Մանուկյանը սկսեց աշ­խատել ավտոպահեստամասերի արտադրման գործարանում: Հաշվի առնելով Դետրոյթում զարգացում ապ­րող ավտոմոբիլային արդյունաբերությունը՝ 1929թ. Մանուկյանը հիմնեց «Masco Screw» ընկերությունը, որն արտադրում էր ավտոպահեստամասեր: Հասկանալով փոփոխուն միջավայրի միտումները և կարևորելով նորամուծությունները՝ Մանուկյանն արտոնագրում է ծորակ, որը հնարավորություն էր տալիս խառնել տաք ու սառը ջրերը, ինչպես նաև կառավարել ջրի հոսանքի ծավալը: Որոշ նախագծային բարեփոխումներ կատա­րելուց հետո «Masco Screw»-ն 1965թ. սկսեց արտադրել «Delta» միաբռնակ ծորակը: Այն գեղեցիկ էր, հեշտ էր կիրառվում և վերանորոգվում, ինչի արդյունքում ծորակն անհապաղ հաջողության արժանացավ, «Masco»-ն շուտով դարձավ հաջողակ միջազգային կայսրություն՝ ցուցակված Նյու Յորքի ֆոնդային բորսայում («NYSE»): Ի հավելում իր ձեռնարկատիրական ոգու, Մանուկյանն օժտված էր խորը հայրենասիրությամբ և համամարդկային արժեքներով:

Նա իր կնոջ՝ Մարի Մանուկյանի հետ հսկայածավալ նվիրատվություններ է կատարել հայկական սփյուռքի եկեղեցիներին, կրթական հաստատություններին և բարեգործական կազմա­կերպություններին՝ հայկական մշակույթը պահպանելու և շարունակելու նպատակով: Մանուկյան ընտանիքը նվիրաբերել է իր առանձնատունը Դետրոյթ քաղաքին, որն այժմ հանդիսանում է քաղաքապետի նստա­վայրը: Մանուկյանը 36 տարի շարունակ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Ցմահ պատվա­վոր նախագահն էր: Նա և իր կինը հիմնել են ՀԲԸՄ-ի Մշակութային ֆոնդը: Մանուկյանն իր բարեգործական ավանդի համար պարգևատրվել է միջազգային մրցանակներով, Արգենտինայի նախագահի մեդալով, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն հայ բարերարին Uբ. Գրիգոր Լուսավորիչ խաչ է նվիրել: Մանուկ­յանի անվամբ են կոչվում փողոցներ Երևանում, Ստեփանակերտում և Մոնտրեալում:

էՄԻԿ ԱՎԱԿՅԱՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՀԵՂԻՆԱԿ է, ՈՐՈՆՑ ԹՎՈԻՄ՝ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԱՆԻՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԱՆՎԱՍԱՅԼԱԿՆԵՐԸ ՎԵՐԱԾՎԵՑԻՆ ԱՎՏՈՄԱՏ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԱՆՎԱՍԱՅԼԱԿՆԵՐԻ։

Նա մարդկային տոկունության և անսահման հնարավորությունների վառ օրինակ է: Ծնված լինելով ուղեղային ծանր կաթվածի ախտորոշմամբ՝ Ավակյանն օժտված էր ճանաչողական պայծառ ունակու­թյուններով: Նա գերազանցությամբ ավարտել է «Eureka» քոլեջը ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագա­վառում, իսկ հետագայում վաստակել մագիստրոսի կոչում Նյու Յորքում գտնվող Կոլումբիայի համալսարանում: Ուսանողական տարիներին նա հաղորդակցման դժվարություններ էր ունենում իր ընկերների հետ, որոնք դասախոսությունների գրառումներ էին կատարում նրա համար:

Կյանքում հան­դիպած դժվարությունները հաղթահարելու համար Ավակյանը ստեղծեց մի շարք սարքեր, որոնք արմա­տապես շրջեցին հաշմանդամների կյանքը: Նրա հայտնագործությունների թվում էին՝ շնչառությամբ աշխատող համակարգիչը, տրանսպորտային միջոցների բեռնման համակարգը, որը հեշտացնում էր հաշմանդամի անվասայլակը մեքենա դնելը, էլեկտրական հաշվիչի մտապահման գործառույթը և այլն: Նրա ներդրումն այնքան արտասովոր էր, որ 1961թ. Ավակյանը նախագահ Քենեդիի կողմից պարգևատրվել է «Ամենանշանավոր ներդրում հաշմանդամների զբաղվածության ոլորտում» մրցանակով: Ավակյանը 1979թ. արժանացել է նաև «Tau Beta Pi» ինժեներների ասոցիացիայի «Ականավոր ինժեներ» մրցանակի, 1963թ.՝ Իրանի Շահի Թագի մեդալի, իսկ 1996թ. «Eureka» քոլեջը Ավակյանին շնորհեց «Պատվավոր դոկտորի» մրցանակ՝ քոլեջի կողմից արժևորված գաղափարների մարմնավորման համար: Ավակյանի գյուտերը երկու անգամ լուսաբանվել են «LIFE» ամսագրի կողմից:

ՔՐԻՍՏԱՓՈՐ ԿԱՄ ԽԱՉԱՏՈԻՐ ՏԵՐ-ՍԵՐՈԲՅԱՆԸ ՀԱՅՏՆԻ է ՈՐՊԵՍ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄԻ ՍԵՎ ԵՎ ԿԱՆԱՉ ՆԵՐԿԵՐԻ ՅՈԻՐԱՏԱՏՈԻԿ, ՉԿԵՂԾՎՈՂ ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈԻԹՅԱՆ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՂ։

1842թ. Տեր-Սերոբյանը մեկնել է ԱՍՆ` ընդունվելով Յեյլի համալսարան, որտեղ ուսանել է քիմիա, բժշկություն և աստվածաբանություն: Ուսանողական տարիներին համալսարանում ներմուծել է դասամատյանների գործածությունը: 1843թ. Տեր-Սերոբյանը բազմաթիվ քիմիական փորձարկումներից հետո ստանում է ներկի յուրահատուկ բաղադրություն, որն անհնար էր կեղծեր Սերոբյանն արտոնագրում է իր գյուտը 1854թ., սակայն անվտանգության նկատառումներով արտոնագրի մասին ողջ տեղեկատվությանը մինչ օրս պահվում է հույժ գաղտնի:

Այսպիսով, Տեր-Սերոբյանն առաջին հայն է, ում տրվել է ԱՄՆ արտոնագիր: Իր հայտնագործության համար Տեր-Սերոբյանն արժանանամ է ԱՄՆ կառավարության շքանշանի, ինչպես նաև իր իսկ կողմից հայտնագործած ներկերով տպված նոր տեսակի 6000 ԱՄՆ դոլար պարգևավճարի: Ստացած գումարով նա շարունակում է ուսումը Տեյլի համալսարանում և հաջողությամբ ավարտում այն՝ ստանալով դեղագործի մասնագիտություն: 1860թ. Տեր-Սերոբյանը վերադառնում Ստամբուլ, որտեղ աշխատում է որպես արքունի բժիշկ, իսկ տարիներ անց պարգևատրում Մեջիդի շքանշանով:

ՕՍԿԱՐ ԲԵՆՔԵՐԸ ԿԱՄ ԱՍԱՏՈԻՐ ՍԱՐԱՖՅԱՆԸ, ՈՐԸ ՀԱՅՏՆԻ Է ՈՐՊԵՍ «ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՏՈԻՓԻ ՆԱԽԱՀԱՅՐ», ԱՐՏՈՆԱԳՐԵԼ է ԱՎԵԼԻ ՔԱՆ 300 ԳՅՈՒՏԵՐ, ՈՐՈՆՑ ՇԱՐՔՈԻՄ ԵՆ ՄԵՔԵՆԱՅԻ ՂԵԿԻ ՈԻԺԵՂԱՑՈԻՑԻՉԸ, ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՊՈՄՊԸ, ՀԵՂՈԻԿԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՑՈԻՑԻՉԸ, «SIKORSKY» ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՔԱՌԱԳՈՒՅՆ ԼԱՑՆԱՖՈՐՄԱՏ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԸ։

Բենքերն իր կարիերան սկսել է գործիքների խանութում, որտեղ նա շուտով նախագծել է սղոցների սայրերի սրման գործիքր: Իր առաջին հայտնագործությունից հետո Բենքերն իր կյանքը նվիրաբերել է գյուտարարությանը: Տարիների քրտնաջան աշխատանքի և ինժեներ կոլեգաների հետ ութամյա պայքարի արդյունքում Բենքերի հայտնագործած ավտոմատ փոխանցման տուփը 1940թ. ներդրվում է «General Motors»-ի հայտնի «Old smobile Hydramatic» փոխանցման տուփի հիմքում: Արդյունքում նոր փոխանցման տուփերը դառնում են ավելի անվտանգ և դիմացկուն՝ նախագծված ստանդարտացված փոփոխման հերթափոխով. 1968թ. Բենքերն արտոնագրում է պատվաստման անասեղ ներարկիչը: ժամում 2000 ներարկում կատարող սարքը բժշկության ոլորտում ձեռք է բերում մեծ տարածում: Երբ Գրենադա կղզում համաճարակ է տարածվում, Բենքերի ներարկիչներն արտադրող «Med-E-Jet» ընկերությանը ներարկիչներ է նվիրաբերում կղզուն, ինչի շնորհիվ համաճարակը կանգնեցվում է: 1979թ. Գրենադայամ հրապարակվում են Բենքերին նվիրված փոստային դրոշմանիշներ՝ ի պատիվ գյուտարարի, որը փրկել է բազում կյանքեր: 1983թ. հրապարակվում են Օսկար Բենքերի հուշերը՝ վերնագրված «Ամերիկյան գյուտարարի երազանքներն ու պատերազմները, մի ներգաղթյալի ռոմանս»:

ՍՏԵՓԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ՀԱՅՏՆԻ Է ՈՐՊԵՍ ԲԵՏՈՆԻ ԽԱՌՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԵՔԵՆԱՅԻ ՍՏԵՂԾՈՂ

Աշխատելով շինարարության ոլորտում՝ Ստեփանյանը հայտնագործել է մի շարք գործիքներ և մեխանիզմներ՝ բարելավելով շինարարական գործընթացների գործառնական արդյունավետությունը: Այդ հայտնագործությունների թվում են փոխակրիչը, պտուտակաբանալին, նմուշադարանը: 1910-ական թվականների սկզբին Ստեփանյանը մտադրված էր ստեղծել մի հեղափոխական սարքավորում, որը կկրի բետոնը գործարանից մինչև աշխատանքների իրականացման վայր՝ ընթացքում այն խառնելով: Սարքը փոխարինելու էր ձիաքարշ խառնիչին: Վերջապես 1916թ. նա, ամփոփելով իր գաղափարներն ու փորձը, արտոնագիր ստանալու հայտ ներկայացրեց, սակայն, 1917թ. նրա հայտը մերժվեց, քանի որ արտոնագրային գրասենյակը չէր կարծում, որ բետոնախառնիչը և բեռնատարը կարող են միավորվել: Ինչևիցե, 1928թ. Ստեփանյանը ևս մեկ անգամ դիմեց արտոնագրի և 1933թ. վերջապես հաստատում ստացավ: Իր կյանքի ընթացքում Ստեփանյանը հիմնել և կառավարել է մի քանի շինարարական կազմակերպություններ: 2004թ. ԱՄՆ ճանապարհների և փոխադրամիջոցների կառուցողների ասոցիացիան ներառել է Ստեփանյանին «Մասնավոր փոխադրումների ոլորտի թոփ 100 մասնագետների» ցանկում:

ԱՐՏԵՄ ՄԻԿՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՍԱՆՈԻՄ է ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ «ՄԻԳ» ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԾՈՂ։

1937թ. Միկոյանն ավարտում է ժուկովսկա անվան ռագմաօդային ճարտարագիտական ակադեմիան: 1939թ. նրան նշանակում են Ինքնաթիռաշինության փորձարարական կոնստրուկտորական նորաստեղծ բյուրոյի ղեկավար: Պատերազմյան տարիներին Միկոյանի առջև խնդիր էր դրված՝ նախագծել ինքնաթիռ, որը տեխնիկական և որակական հատկանիշներով չէր զիջի ոչ գերմանական, ոչ բրիտանական և ոչ էլ ամերիկյան ինքնաթիռներին: Միկոյանը գերազանց կատարում է առաջադրանքը՝ ստեղծելով «ՄիԳ» ինքնաթիռները: Առաջին արտադրական մոդելը «ՄիԳ-9»-ն էր 1946թ., իսկ «ՄիԳ-15»-ն արդեն արտադրվում էր շուրջ 15.000 թվաքանակով: «ՄիԳ-17»-ի թռիչքի արագությունը հասնում էր ձայնի տարածման արագությանը, իսկ «ՄիԳ-19»-ը առաջին տեղական արտադրության սերիական գերձայնային կործանիչն էր: Հայտնի «ՄիԳ-֊25»֊ը ամենաարագ և ամենաբարձր թռչող հսկայան կործանիչն էր: Տասնամյակներ շարունակ, «ՄիԳ»-երը ամբողջ աշխարհում ավելի քան 50 երկրների սպառազինության մասն են կազմել՝ արտահանվելով շուրջ 60.000 քանակով: Հարկ է նշել, որ ոչ մի ավիաարտաղրող դեռևս չի արտադրել նման մեծ քանակությամբ ինքնաթիռներ: Միկոյանի կործանիչները ավելի քան 55 համաշխարհային ռեկորդների հեղինակ են, մասնավորապես՝ «ՄիԳ-15»-ի և «ՄիԳ-29»-ի ցուցաբերած արագության և բարձրության ռեկորդները երկար ժամանակ համարվում էին անձեռնմխելի: Միկոյանը ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անդամ էր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Լենինյան մրցանակակիր, Պետական մրցանակի 7-ակի դափնեկիր, արժանացել էր 6 Լենինի և 4 այլ շքանշանների: Նրա ավագ եղբայր Անաստաս Միկոյանը բարձրաստիճան Սովետական քաղաքական գործիչ էր: Միկոյանի անունով են կոչվել Մոսկվայի մեքենաշինական գործարանը, փողոց և դպրոց Երևանում, ինչպես նաև ռազմական միավորներ Գյումրիում:

ԼՅՈԻԹԵՐ ՍԻՄՋՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ԱՎԵԼԻ ՔԱՆ 200 ԳՅՈԻՏԵՐԻ ՑԱՆԿՈԻՄ ԿԱՐԵԼԻ Է ԳՏՆԵԼ ԲԱՆԿՈՄԱՏԸ, ԻՆՔՆԱՆԿԱՐՈՎ ՏԵՍԱԽՑԻԿԸ, ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԹՌԻՉՔԻ ԱՐԱԳՈԻԹՅԱՆ ՑՈՒՑԻՉԸ, ՓՈՍՏԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՄԱՆ ԱՎՏՈՄԱՏ ՍԱՐՔԸ, ՀԵՌՈԻՍՏԱՀՈԻՇԱՐԱՐԸ ԵՎ ԱՅԼՆ։

Սիմջյանը 15 տարեկանից աշխատել է Յեյլի բժշկական դպրոցի լուսանկարչական լաբորատորիայում: 1928թ., լինելով Յեյլի բժշկական դպրոցի լուսանկարչական բաժանմունքի տնօրեն, նա մշակում է միկրոսկոպիկ պատկերների ստորջրյա լուսարձակման և լուսանկարման մեթոդները: 1939թ. Սիմջյանը հղանում է կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի՝ բանկոմատի ստեղծման գաղափարը: Ի հե­ճուկս բանկերի թերահավատության՝ նա ստեղծում է սարքը և, կատարելագործելով սարքի հատկու­թյունները, գրանցում շուրջ 20 արտոնագիր: Ընդ որում, Սիմիջյանն առանձին արտոնագրել է ինչպես թղթադրամի, այնպես էյ մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը: 1960թ. Սիմջյանը պայմանագիր է կնքում Նյու Յորքի «City Bank»-ի հետ (այժմյան «Citibank»)՝ իր սարքը 6 ամիս ժամկետով փորձնական շահագործելու վերաբերյալ: 6 ամիս անց պայմանագիրը սակայն չի երկարաձգվում, զարմանալիորեն ոչ թե տեխնիկական անսարքությունների, այլ պահանջարկի սղության պատճառով: Տարիներ անց, հասարակության աճող պահանջմունքին ընդառաջ գնալով, Սիմջյանի նախագծած բանկոմատները կրկին գործի դրվեցին՝ հիմք դնելով ֆինանսների պատմության մի նոր էջի: Սիմջյանն առևտրային հաջողություններ է գրանցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ հայտնագործել է տարածության օպտիկական չափման մարզման սարքը, որն, օգտագործվել է ԱՍՆ ռազմական օդաչուների մարզումներում՝ գնահատելու համար ավիատեխնիկայի արագությունն ու միջտարա­ծությունը: ԱՍՆ ռազմական ուժերը գնեցին Սիմջյանի հայտնագործության ավելի քան 2000 օրինակ:

ԻԳՆԱՍԻ ԼՈԻԿԱՇԵՎԻՉԸ ԿԱՄ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂՈԻԿԱՍՅԱՆԸ ՀԱՅՏՆԻ է ՈՐՊԵՍ ԿԵՐՈՍԻՆԱՅԻՆ ԼԱՄՊԻ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՂ։

Դեռևս մանկության տարիներից Լուկաշևիչը խորապես հետաքրքրվել է քիմիայով և բժշկությամբ. Նա 16 տարեկանից աշխատել է որպես դեղագործի օգնական, միևնույն ժամանակ հաճախել է հայ համայնքի հավաքներին և վարել ակտիվ քաղաքական կյանք: 1846թ. ավստրիական իշխանությունները Լուկաշևիչին մեղադրում են ագիտացիոն գրականություն թաքցնելու մեջ և բանտարկում, սակայն մեկ տարի անց նրան ազատ են արձակում ապացույցների անբավարարության պատճառով: Լուկաշևիչը աշխատանքի է ընդունվում Լվովի «Ոսկե աստղի տակ» դեղատանը՝ վերադառնալով իր սիրելի գործին: Դեղատան տնօրենի հովանավորչությամբ ընդունվում է Կրակովի Յագելոնյան համալսարան, ապա ստանամ է մագիստրոսի կոչում Վիեննայի համալսարանում: Ուսումն ավարտելուց հետո վերադառնում է Լվով և շարունակում աշխատանքը նույն դեղատանը, որի լաբորատորիայում սկսում է նավթի թորման փորձարկումներ անել:

1853թ. Լուկաշևիչը ֆրակցիոն թորման արդյունքում ստանում է կերոսինը, որը, ցավոք, հնարավոր չէր կիրառել դեղագործության մեջ: Իր փորձարկումների ժամանակ նա նկատում է, որ վառելիս կերոսինը, ի տարբերություն նավթի, ավելի շատ լույս և ավելի քիչ վնասակար նյութեր է արձակում: Նա մշակում է կերոսինով աշխատող լամպի մոդելը, որը և 1854թ. Գերմանիայում արտոնագրում է: Լուկաշևիչի հայտնագործած կերոսինայհն լամպը մինչև էլեկտրական հոսանքի դարաշրջանի սկիզբը լուսավորել է ողջ Եվրոպան և Ամերիկան: Որոշ ժամանակ անց Լուկաշևիչը ստեղծում է աշխարհում առաջին նավթահորը՝ ածխահորի օրինակով: Շուտով Լուկաշևիչը կառուցում է կերոսինի հսկայական արտադրություն, իսկ 1877թ. Լվովում Լուկաշևիչի հովանավորչությամբ տեղի է ունենում աշխարհում առաջին նավթային կոնգրեսը: Պատմության մեջ նա հայտնի է որպես «նավթային հանճար»:

ԱՐԹՈԻՐ ԲՈԻԼԲՈԻԼՅԱՆԸ ՀԱՆԴԻՍԱՆՈԻՄ է ԴԻՄԱՑԻՆ ՊՐՈԹԵՋԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ ԵՎ «A-14» ԹԹՎԱԾՆԱՅԻՆ ԴԻՄԱԿԻ ՆԱԽԱԳԾՈՂԸ։12

Բուլբուլյանը, ուսանելով Միդլբերի քոլեջում, ստացել է գիտությունների բակալավրի և մագիստրոսի կոչումներ, հաճախել է Բրաունի և Այովայի համալսարաններ, ապա ստացել դիմածնոտային վիրաբուժության դոկտորի կոչում Մինեսոտայի համալսարանում: 1941թ. Բուլբուլյանը նախագծում է «A-14» թթվածնային դիմակը ԱՄՆ օդային ուժերի համար: Շու­տով նա պատրաստում է դիմակի արտադրական նախատիպի մոդելը, սակայն համապա­տասխան կատարելագործման աշխատանքներից հետո «A-14» դիմակը մասսայական ստանդարտացված արտադրության է հանվում միայն 1943թ.: «A-14» դիմակը նախատես­ված էր կործանիչի օդաչուի համար: Այն ցրտադիմացկուն էր, ներառում էր ռադիոհաղորդակցման բարձրախոս և օդաչուին հնարավորություն էր ընձեռում խոսել և ուտել դիմակը կրելիս:

Բուլբուլյանը հանդիսանում է նաև «BLB» ռնգային թթվածնային դիմակի հայտնագործող թիմի անդամ: Վիրահատական նկատառումներով կիրառվող «BLB» դիմակն ան­վանվել է ի պատիվ իր հայտնագործողների՝ Բուլբուլյան, Լավլեյս, Բութբի: Բուլբուլյանի հայտնագործած երկու դիմակներն էլ լայնորեն կիրառվել են Երկրորդ համաշխարհային պատերագմի ժամանակ: Բուլբուլյանը հանդիսացել է Մայոյի Բժշկական Թանգարանի՝ ԱՄՆ առաջին բժշկական թանգարանի առաջին տնօրենը: