Ներքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է տարածել հոկտեմբերի 21-ին Զուգդիդիում «Սաքարթվելոս» բանկի կողոպուտի փաստով ընթացող հետաքննության մասին:
Գերատեսչության հաղորդմամբ, պարզվել է հարձակմանը մասնակից հանցագործի ինքնությունը:
Ներքին գործերի նախարարությունը դիմում է լրատվամիջոցներին և հասարակությանը, եթե տարբեր աղբյուրների միջոցով իրենց հայտնի դառնա հանցագործություն կատարողի ինքնությունը կամ ձեռք բերեն լուսանկարը, ապա չհրապարակել այն:
«Ցանկանում ենք հանրությանը լրացուցիչ տեղեկություններ տրամադրել Զուգդիդիում հոկտեմբերի 21-ին «Սաքարթվելոս» բանկը կողոպտելու փաստով ընթացող հետաքննության մասին: Ներքին գործերի նախարարությունը իրականացրած հետաքննչական-օպերատիվ և որոնողական միջոցառումների արդյունքում պարզել է հարձակմանը մասնակից անձի ինքնությունը: Ներքին գործերի նախարարությունը դիմում է լրատվամիջոցներին և հասարակության ներկայացուցիչներին, եթե տարբեր աղբյուրների միջոցով տեղեկություն ստանան հանցագործի ինքնության մասին, կամ ձեռք բերեն նրա լուսանկարը չտարածեն, քանի որ դա կխոչընդոտի ընթացիկ հետաքննչական միջոցառումներին:
Ոստիկանության կողմից նույնականացված անձի գտնվելու վայրը պարզելու և նրան ձերբակալելու նպատակով, իրավապահների կողմից հատուկ օպերատիվ, հետաքննչական և որոնողական գործողությունները շարունակվում են: Փաստով հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 179-րդ, 236-րդ և 144-րդ հոդվածներով: Ներքին գործերի նախարարությունը այս գործով լրացուցիչ տեղեկատվություն կտարածի պարբերաբար»,- ասված է ՆԳՆ-ն հայտարարության մեջ:
Նյութի աղբյուր՝ 1tv.ge