78 տարեկան հասակում մահացել է «Սամսունգ» ընկերության ղեկավար Լի Գոն Խին: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:
Վերջին 6 տարվա ընթացքում Լի Գոն Հին գտնվում էր հիվանդանոցում, նա ուներ սրտի հետ կապված խնդիրներ:
Ծագումով Հարավային Կորեայից, Լի Գոն Հին 21 միլիարդ դոլարի սեփականատեր էր և երկրի ամենահարուստ մարդը:
«Սամսունգ» ընկերությունը հիմնադրվել է 1938 թվականին, Լի Գոն Հիի հոր՝ Լի Բիոն Չխոլի կողմից:
«Ռոյթերսը» գրում է, որ ընկերությունը համաշխարհային հաջողությունների է հասել հենց Լի Գոն Հիի օրոք: 1tv.ge