«Առյուծն առյուծ է, աղջիկ թե տղա». Նարինե Տեպիկյան

«Առյուծն առյուծ է, աղջիկ թե տղա». Նարինե Տեպիկյան

Նարինե Տեպիկյանը ծնվել է Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղում, միջնակարգ կրթությունը ստացել է Ժդանովականում որտեղ էլ ապրել է երկար տարիներ, այնուհետեւ տեղափոխվել է ՀՀ Գյումրի քաղաք, ու որոշել ծառայել հայրենիքին դառնալով զինվոր։

Нет описания.

2005 թվականից ծառայել է գյումրիի զորամասերից մեկում: 2020 -ին տեղափոխվել է Նախիջևանի Երասխի դիրքերը որպես հրամանատար -խոհարար։

Нет описания.

Նարինեի հետ զրուցելիս նա պատմեց, որ ամեն անգամ դիրքեր գնալուց պարտադիր մասնակցում է կրակային վարժանքների այնուհետև զենքով ու զինվորականին համապատասխան հագուստով բարձրանում է դիրքեր։

Нет описания.

Մեր այն հարցին թե մինչև երբ պետք է ծառայի զինված ուժերում Նարինեն Հայուհուն վայել հպարտությամբ պատասխանեց.
«Հպարտեմ միշտ պատրաստ եմ եվ խոնհարվում եմ հանուն հայրենիքիս: Հպարտությամբ ծառայում եմ արդեն 15 տարի և կծառայեմ մինչև լինեմ 55 տարեկան։ Եթե զինվոր՝ ուրեմն մահ կամ ազատություն»։

Нет описания.

Նարինեն նաև նշեց որ իր կարգախոսն է ՝ առյուծն առյուծ է , աղջիկ թե տղա։

Հարկ է նշել, որ Նարինեի եղբոր տղան՝ Սեդրակ Տեպիկյանը նույնպես զինծառայող է եւ այս պահին գտնվում է Ջեբրայիլում, մարտեր մղելով առաջնագծում: Նշենք նաեւ, որ Սեդրակ Տեպիկյանը ճակատագրի բերումով կրկին Ժդանովականից՝ մայոր Ալբերտ Անտանոսյանի զինվորներից է:

Нет описания.
Սեդրակ Տեպիկյան

Ալբերտ Անտանոսյանը ծնվել է Ժդանովականում: Ավարտել է Ժդանովականի միջնակարգ դպրոցը, որից հետո ուսումը շարունակել ՀՀ-ում ընդունվելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Լավ սովորելու արդյունքում Ալբերտը այսօր մայորի կոչումով մարտընչում է առաջնագծում: Ալբերտի ծնողները ապրում են Ժդանովականում:

Սեդրակն էլ պաշտում է օրինակելի մայորին:

Ալբերտ Անտանոսյան



Opinion, pooling and voting