Ադրբեջանական մամուլը «Սպանել» է Վահագն Չախալյանին. Ֆեյք

Ադրբեջանական մամուլը «Սպանել» է Վահագն Չախալյանին. Ֆեյք

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ իբր թե Ղարաբաղում սպանվել է Վահագն Չախալյանը:
Մասնավորապես ռադիո Մառնեուլին գրել էր.

«Հայ ահաբեկիչ Վահագն Չախալյանը սպանվել է Լեռնային Ղարաբաղում բախումների ժամանակ: Հայկական կողմը դեռեւս չի հաստատում լուրը»:

Нет описания.

Համանման նյութ էր տարածել նաեւ Վրացական «Մթավարի արխին» նույնպես հենվելով ադրբեջանական մամուլին:

Ավելի ուշ Վահագն Չախալյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ գրել է.

« Եկել եմ ասեմ, որ ադրբեջանական և վրացական (ալիևամերձ և սահակաշվիլիամերձ) մամուլում երեկ տարածված ինֆորմացիան, չի համապատասխանում իրականությանը:
Հ. գ. իլյուշ, այ իլյուշ քո հետախուզությունն ու ՀՀ-ում և Վրաստանում գործող գործակալական ցանցը, քեզ հերթական անգամ սխալ տեղեկություն են մատուցել, ապակողմնորոշելով տխմարներիդ: Ինչպես տեսնում եք, ես ողջ և առողջ եմ և ինչպես կասեր դասականը, ինձ ավելի շատ հուզում է, թե ինչ գույնի կոստյում եմ հագնելու քո և միշիկոի հուղարկավորությունների ժամանակ…
հ.հ.գ. այս կեղծ լուրից ադրբեջանում և վրաստանում ուրախացողների և բերկրանքից հրճվողների մասով ամեն ինչ պարզ էր, այ ՀՀ ում ուրախացողների և հրճվողների շրջանակների մասով , կխոսեմ պատերազմի ավարտից հետո»:

Нет описания.


Opinion, pooling and voting