Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի, սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի և սակրեբուլոյի փոխնախագահ Գայոզ Լոմսաձեի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս լուրերը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում հաստատեցին Ախալքալաքի քաղաքապետարանից:
Առկա տեղեկատվության համաձայն որոշ աշխատակիցներ այժմ գտնվում են ինքնամեկուսացման մեջ և սպասում են թեստերի պատասխանին:
Պաշտոնական տեղեկատվությամբ՝ այս պահին Սամցխե-Ջավախեթիի շրջանում ընդհանուր 259 վարակի դեպք է արձանագրվել: aliq.ge