Ստեղծվել են գենետիկորեն մոդիֆիկացված բջիջներ, որոնք ունակ են ինսուլին արտադրել:
Melligen բջիջները կարող են առաջին տեսակի շաքարախտի միլիոնավոր զոհերին ազատել ինսուլինի ամենօրյա ներարկումներից: Այդ բջիջները գենետիկորեն ծրագրված են ինսուլին ատադրելու, պահելու ու արտանետելու համար՝ արձագանքելով մարդու արյան մեջ շաքարի մակարդակի փոփոությանը: Գիտնականները հավաստիացնում են, որ տվյալ բջիջները առաջին տեսակի շաքարախտի բուժման խոստումնալից միջոցներից մեկն են:
Շաքարախտի ժամանակ իմունային համակարգը ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի բջիջները, որոնք պատասխանատու են ինսուլինի արտադրության համար՝ հորմոն, որը անհրաժեշտ է շաքարը էներգիայի վերածելու համար: Սիդնեյի տեխնոլոգիայի համալսարանի հետազոտողները կարողացել են ստեղծել գենետիկորեն մոդիֆիկացված բջիջներ, որոնք կատարում են ենթաստամոքսային գեղձի վնասված բջիջների դերը:Ներարկումների համար օգտագործվում է այսպես կոչված սրվակային տեխնոլոգիան, որը իմունիտետին թույլ չի տալիս ոչնչացնել օտարածին հյուսվածքները: Հետեւաբար Melligen-ը նաեւ կարող են փոխպատսվաստվել մարդկանց ու արդյունավետ աշխատել:
Տեխնոլոգիան արդեն ստացել է պատենտ Եվրոպայում ու ԱՄՆ-ում, ու այն ստեղծողները հույս ունեն, որ մոտ ապագայում լայնածավալ կլինիկական փորձարկումներ կլինեն:
NEWS.am Medicine