Մահացողների հարազատները չեն հավատում կորոնավիրուսից մահվան տարբերակին

Մահացողների հարազատները չեն հավատում կորոնավիրուսից մահվան տարբերակին

Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել: 78-ամյա տղամարդը Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում էր բուժվում: Նա Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչն էր: Մարզպետարանում դեռևս լրացուցիչ տեղեկություն չունեն այս մասին: 

Տարածաշրջանի մասշտաբով, կորոնավիրուսի ախտորոշմամբ սա մահվան 6-րդ դեպքն էր: Մահացել է Վալեի, Դիլիֆի, Ադիգենի, Ասպինձայի բնակիչներն ու Ախալքալաքի շտապ-օգնության աշխատակիցը: 

Մահացողների հարազատների մի մասը չեն հավատում կորոնավիրուսից մահվան տարբերակին: Նրանք ասում են, որ կորոնավիրուսը մահվան պատճառ միտումնավոր են գրում: tv9news.ge