Նինոծմինդայի շրջանի Թորիա եւ Ուչմանա գյուղերում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում, թե ինչպես են պատրաստվում ձմռանը եւ ինչպիսին էր ընդհանուր 2020 թվականը բնակիչների համար:
Թորիայի բնակիչներից մեկը նշեց. «Տարվա մասին, առաջին հերթին դժգոհությունս կարտահայտեմ, որ այս վիրուսը եւ հիվանդությունը գոյություն ունի, սա ամենա մեծ խնդիրն է բոլորիս համար: Իսկ թե մթերքով ինչքան ստացանք եկամուտ եւ այլն, կարծում եմ դա այդքան էլ էական չէ հիմա, ամենա կարեւորը խաղաղությունն է մեր հայրենիքին եւ մեր ժողովրդին, բոլորիս նպատակը հիմա դա է, միայն խաղաղություն»:
Ուչմանայի բնակչի խոսքով. «Ձմռանը որոշ չափով նախապատրաստվել ենք, ինչ վերաբերվում է տարվան, ապա շատ վատ տարի էր: Այս տարի կորոնավիրուսի պատճառով ճանապարհները փակեցին, աշխատանք չկա որ ժողովուրդը աշխատեն: Կարտոֆիլի բերքատվությունը այս տարի էլի ոչինչ: Բնակիչները այս տարի անասունների համար խոտի խնդիր շատ ունեցան, որովհետեւ խոտը քիչ էր իսկ գինը շատ բարձր, քանի որ մեկ տուկի գինը կազմում է 8 լարի»:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.