Կարանտինում գտնվող և ինքնամեկուսացված անձանց համար կգործեն շրջիկ արկղեր

Կարանտինում գտնվող և ինքնամեկուսացված անձանց համար կգործեն շրջիկ արկղեր

Ախալքալաքի և Նինոծմինդայի թիվ 18 ընտրատարածքում արդեն ձևավորվել են հատուկ հանձնաժողովներ, որոնք աշխատելու են միմիայն ինքնամեկուսացված անձանց համար շրջիկ արկղերի տեղաշարժմամբ։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Նինոծմինդայի թիվ 41 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանը, արդեն ստեղծված է հավելյալ հատուկ ընտրատեղամասային հանձնաժողով 38 համարի ներքո, ինքնամեկուսացված և կարանտինում գտնվող անձանց համար քվեարկությունը կազմակերպելու նպատակով։

Նինոծմինդայի մունիցիպալիտետում կա 73 կոնտակտավոր անձ, որոնցից ընդամենը 14-ն են դիմել շրջիկ արկղի ծառայությանը։

Վաղը՝ հոկտեմբերի 31-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների քվեարկության ժամանակ ընտրողները, գտնվելով ընտրատեղամասի տարածքում, կարճ ժամանակով պետք է 2 անգամ հանեն դիմակները, որն անհրաժեշտ է անձի ինքնությունը ճանաչելու համար։

Հարկ է նշել, որ դիմակի կրումը պարտադիր չէ այն քաղաքացիների համար, ովքեր ունեն առողջական խնդիր, որի մասին նշված կլինի անձի մոտ առկա բժշկական տեղեկանքի մեջ։ Մնացած բոլոր դեպքերում ընտրողները առանց դիմակ կրելու չեն կարող գտնվել ընտրատեղամասի տարածքում և մասնակցել քվեարկության գործընթացին։

Նինոծմինդայի մունիցիպալիտետում քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմում է 20,400։ Նինոծմինդայի մունիցիպալիտետում գործում է 38 ընտրատեղամաս, որոնցից 4-ը գտնվում են Նինոծմինդա քաղաքում, իսկ մնացածը՝ գյուղերում։

Վաղը կայանալիք ընտրություններում քաղաքացիները ընտրելու են թվով 150 պատգամավոր, որոնցից ընդամենը 30 են ընտրվելու մեծամասնական համակարգով, իսկ մնացած 120-ը՝ համամասնական ցուցակով։ Կուսակցություններին անհրաժեշտ է հավաքել ընդհանուր ձայների 1 տոկոսը խորհրդարան անցնելու համար։

Նյութի մանրամասները լսեք Նինոծմինդայի թիվ 41 շրջանային ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանից․

Radio NOR · Сформированы спецкомиссии, которые будут переносить урны на выборах