Հայկական կողմը տեղեկություն է տարածում Լեռնային Ղարաբաղում սիրիացի վարձկան զինյալների ձերբակալության մասին:
Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ձերբակալված ահաբեկիչը Մեհրուդ Մուհամեդ Ալխերն է, որ Լեռնային Ղարաբաղ է մեկնել Սիրիայի Համաս նահանգից:
Հայաստանի պաշտպանության գերատեսչության փոխանցմամբ, հաստատված փաստ է, որ Թուրքիան Սիրիայում և Լիբիայում պատրաստում է զինյալներին, իսկ այնուհետև՝ ուղարկում Լեռնային Ղարաբաղ:
Հայկական մամուլի փոխանցմամբ, հարցաքննությանը սիրիացի զինյալն ասել է, որ Լեռնային Ղարաբաղ է մեկնել հոկտեմբերի 19-ին, 250 զինյալի հետ մասին, որի համար խոստացել էին 2000 դոլլար:
Հայկական մամուլի փոխանցմամբ, ձերբակալվածն ասում է, որ նախապատրաստությունն անցել է ճամբարում, որտեղ իր հետ աշխատում էին թուրք հրահանգիչներ:
Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, չճանաչված Լեռնային Ղարաբաղի զինվորները չեզոքացրել են Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբ: Հայաստանի պաշտպանության գերատեսչությունը տեղեկություն է տարածում հարավային ռազմաճակատում ինտենսիվ մարտերի մասին:
Հայկական մամուլը գրում է, որ այս պահի դրությամբ կանանց առաջին վաշտն անցնում է պատրաստություն: 1tv.ge