Ընտրությունների ընթացքը Գորելովկայի գյուղական համայնքներում

Ընտրությունների ընթացքը Գորելովկայի գյուղական համայնքներում

Վրաստանում ընթանում են 10-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները:

NOR ռադիոկայանը հետևում է ընտրությունների ընթացակարգին մունիցիպալիտետի գյուղերում։

Գորելովկայի գյուղական համայնքի գյուղերի բոլոր ընտրատեղամասերում աշխատանքը սկսվել է ճիշտ ժամանակին՝ 8։00-ին։

Սամեբա գյուղի թիվ 15 ընտրատեղամասում գրանցված է ընդհանուր 63 ընտրող, ավելացրած կարգով՝ 90։ Ժամը 10։40֊ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 21 ընտրող։

Нет описания.
Нет описания.

Ժդանովական գյուղի թիվ 14 ընտրատեղամասում գրանցված է ընդհանուր 318 ընտրող։ Ժամը 14։00֊ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 137 ընտրող։

Нет описания.
ԺդանովականНет описания.Ժդանովական

Եֆրեմովկա գյուղի թիվ 17 ընտրատեղամասում գրանցված է ընդհանուր 107 ընտրող։ Ժամը 11։17֊ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 24 ընտրող։

Нет описания.
ԵֆրեմովկաНет описания.Եֆրեմովկա

Գորելովկա գյուղի թիվ 12 ընտրատեղամասում գրանցված է ընդհանուր 659 ընտրող։ Ժամը 11։37 ֊ ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 112 ընտրող։

Нет описания.
ԳորելովկաНет описания.Գորելովկա

Օրլովկա գյուղի թիվ 13 ընտրատեղամասում գրանցված է ընդհանուր 129 ընտրող, ավելացված կարգով ևս 6 ընտրող։ Ժամը 12։10֊ ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 58 ընտրող։

Нет описания.
Нет описания.Օրլովկա

Սպասովկա գյուղի թիվ 16 ընտրատեղամասում գրանցված է ընդհանուր 222 ընտրող, ավելացված կարգով ևս 2 ընտրող։ Ժամը 12։40֊ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 75 ընտրող։

Нет описания.
ՍպասովկաНет описания.Սպասովկա

Հավելենք, որ վերը նշված գյուղերում ընտրախախտումներ չեն եղել։ Ընտրատեղամասերի հանձնաժողովների ղեկավարները նշեցին, որ բնակիչների ընտրություններին մասնակցության ակտիվությունը միջին է։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հետ կապված ընտրատեղամասերի սանիտարահիգենիկ կանոնների պահպանմանը ապա այդ կանոնները պատշաճ կերպով պահպանվում են։ Պատահում են դեպքեր երբ ընտրողները շնչադիմակ չունեն, սակայն ընտրատարածքում նրանց տալիս են շնչադիմակներ։ Մարդկանց կուտակումներ նկատվեցին միայն Գորելովկա գյուղում։ Կուտակումները արգելված են ըստ ընտրական օրենսգրքի։

Հիշեցնենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, 2020 թվականի հոկտեմբերի 31-ի ընտրությունների համար գրանցված է 3 526 023 ընտրող: Այդ թվում, արտասահմանում 14 170, իսկ Վրաստանում՝ 3 511 853 ընտրող:

Ողջ երկրի մասշտաբով, քաղաքացիները կարող են քվեարկել 3 657 ընտրատղամասում: