Առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ Նինոծմինդայում քվեարկությանը մասնակցել են 1600 ընտրող:
Մունիցիպալիտետում ընդհանուր հաշվով խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցության իրավունք ունեն 20 577 մարդ:
Այդ ժամի դրությամբ թիվ 27 ընտրատեղամասում եղել է բողոք սոցիալական հեռավորությունը չպահպանելու շուրջ:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 31-ին Վրաստանում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ: