2020 թվականի հոկտեմբերի 31-ի Վրաստանում ընթանում են խորհրդարանական ընտրությունները:
NOR ռադիոկայանը հետևում է ընտրությունների ընթացակարգին մունիցիպալիտետի գյուղերում։
Հեշտիայի գյուղական համայնքի բոլոր գյուղերի ընտրատեղամասերում աշխատանքը սկսվել է ճիշտ ժամանակին՝ 8։00-ին։
Հեշտիա գյուղի թիվ 21 ընտրատեղամասում գրանցված է ընդհանուր 770 ընտրող։ Ժամը 16:00 ֊ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 304 ընտրող։
Հեշտիա գյուղի թիվ 35 ընտրատեղամասում գրանցված է ընդհանուր 658 ընտրող։ Ժամը 16:30 ֊ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 323 ընտրող։
Թորիա գյուղի թիվ 22 ընտրատեղամասում գրանցված է ընդհանուր 358 ընտրող։ Ժամը 13։00 ֊ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 130 ընտրող։
Ուչմանա գյուղի թիվ 23 ընտրատեղամասում գրանցված է ընդհանուր 225 ընտրող։ Ժամը 13։32 ֊ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 100 ընտրող։
Ղաուրմա գյուղի թիվ 24 ընտրատեղամասում գրանցված է ընդհանուր 222 ընտրող։ Ժամը 14։33 ֊ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 119 ընտրող։
Ընտրատեղամասերի հանձնաժողովների ղեկավարները նշեցին, որ բնակիչների ընտրություններին մասնակցության ակտիվությունը միջին է։
Նշենք, որ կորոնավիրուսի դեմ սանիտարահիգենիկ կանոները վերոնշյալ ընտրատեղամասերում պահպանվում էր:
Մարդկանց կուտակումներ նկատվեցին միայն Հեշտիայի երկու ընտրատեղամասերում։ Բայց աշխատակիցների կողմից ընտրողներին հորդորվում էր պահպանել սոցիալական հեռավորություն:
Հեշտիա գյուղի թիվ 21-րդ ընտրատեղամասում խոսակցություններ եղան այն մասին, որ մեկ ընտրողը քվեարկել է երկու անգամ: Սակայն հանձնաժողովի ղեկավարը մեզ հետ զրույցում հերքեց այդ փաստը: