Այսօրվանից ՝ նոյեմբերի 2-ից, Նինոծմինդա քաղաքի մանկապարտեզներից մեկը մեկ շաբաթով փակվել է:
Ինչպես տեղեկացանք մանկապարտեզների տնօրեն Մարինա Եսոյանից, մանկապարտեզը փակել են՝ աշխատակիցների մեծ մասի հիվանդ լինելու պատճառով: Իսկ քաղաքի երկրորդ մանկապարտեզը և գյուղերի մանկապարտեզները շարունակում են աշխատել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ից Նինոծմինդայի մունիցիպալիտետում աշխատանքը վերսկսվեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի մանկապարտեզներում, որոնք փակվել էին կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Մանկապարտեզներն ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմաններով: