ԱՄՆ պետքարտուղարության շնորհավորական ուղերձը

ԱՄՆ պետքարտուղարության շնորհավորական ուղերձը

Վրաստանի Անկախության 25-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին`ԱՄՆ-ի աջակցությունը հայտնելով Վրաստանի տարածքային ամբողջականությանը:

«Նախագահ Օբամայի եւ ԱՄՆ-ի ժողովրդի անունից շնորհավորում եմ Վրաստանի քաղաքացիներին` անկախության 25-ամյակի առիթով: Մայիսի 26-ին մենք նշում ենք ԱՄՆ-ի ու Վրաստանի միջև 25-ամյա բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունը»,- նշել է Քերին:

Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ն Վրաստանը դիտարկում է որպես տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար օրինակ: «Եվ այս առաջընթացը նկատելի է նույնիսկ այն դեպքում, երբ ձեր երկրի 20 %-ը շարունակում է մնալ օկուպացված»:

Ջոն Քերին իր շնորհավաորական ուղերձում ասել է նաև, որ ԱՄՆ-ն աջակցում է նաև Վրաստանի` ատլանտյան ձգտումներին:

«Մենք գնահատում ենք Վրաստանի ԶՈՒ-ի հետ համագործակցությունը` Աֆղանստանում խաղաղապահ առաքելություններ իրականացնելու հարցում: Շնորհավորում եմ վրաց ժողովրդին եւ հավատում անվտանգ, ժողովրդավար եւ անկախ Վրաստանի հետ մեր գործընկերության խորացմանը»,– ասված է Ջոն Քերիի հայտարարության մեջ, որը տեղադրված է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական կայքում:

www.aliq.ge



Opinion, pooling and voting