Հեշտիայում եւ Սպասովկայում էլեկտրասյուները գտնվում են թեքված վիճակում

Հեշտիայում եւ Սպասովկայում էլեկտրասյուները գտնվում են թեքված վիճակում

Նինոծմինդայի շրջանի Հեշտիա եւ Սպասովկա գյուղերում կան էլեկտրասյուներ որոնք թեքված են եւ եթե չլինի էլեկտրալարերը ապա հնարավոր է սյուները ընկնեն:

Այսօր՝ նոյեմբերի 2 -ին, հեռախոսազրույց ունեցանք Նինոծմինդայի Energo-Pro Georgia -ի աշխատակցի հետ ով մեզ հետ զրույցում նշեց. «Մենք տեղյակ ենք այդ խնդիրների մասին եւ աշխատանքները ժամանակի սղության պատճառով չենք կարող միանգամից կատարել, աշխատում ենք այդ ուղղություններով եւ կամաց -կամաց կվերականգնենք: Վաղը աշխատանքներ են տարվելու Հեշտիա գյուղում: Տվյալ թեքված էլեկտրասյան շուրջը ջուր էր, դրա համար մի փոքր բարդություններ կար, վաղը կանջատվեն լույսերը գյուղում՝ այդ աշխատանքները իրականացնելու համար, որը ավարտելուց հետո էլեկտրականությունը կվերականգնվի»:

Լուսանկարները ներկայացնում ենք ստորեւ.

Սպասովկա
Հեշտիա գյուղամեջ