Վրաստանի 8 ընդդիմադիր կուսակցությունները, որոնք հաղթահարել են անցողիկ շեմը, չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և պատրաստվում են հրաժարվել մանդատներից: Այսօր բոլոր կուսակցությունները պաշտոնական հայտարարությամբ հանդես եկան, որ չեն պատրաստվում մուտք գործել խորհրդարան:
Խորհրդարան մտնելուց հրաժարվում են «Միացյալ ազգային շարժում-միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է», «Եվրոպական Վրաստան», «Լելո», «Գիորգի Վաշաձե-Ստրատեգիա աղմաշենեբելի», «Գիրչի», «Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ», «Շալվա Նաթելաշվիլի-Լեյբորիստական» կուսակցությունները:
Այս շարքին է միացել նաև ընդդիմության հետ չհամագործակցող «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը: Հետևաբար, այս տվյալներով Վրաստանի խորհրդարանը դառնում է միակուսակցական և այնտեղ կլինեն միայն «Վրացական երազանքի» անդամները:
Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ բոլոր ընտրատեղամասերի հաշվարկից հետո կուսակցությունների ստացած ձայներն ունեն հետևյալ պատկերը.
Ընդդիմության ներկայացուցիչների խոսքերով՝ սկսում են մշտական բողոքի ակցիաներ, և նոյեմբերի 8-ին տեղի կունենա մեծամասշտաբ բողոքի ակցիա: Պահանջը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են ու նոր ընտրական հանձնաժողովի ձևավորումը: aliq.ge