Մայիսի 26-ին Թբիլիսիում մի շարք միջոցառումներ են նախատեսված

Մայիսի 26-ին Թբիլիսիում մի շարք միջոցառումներ են նախատեսված

Մայիսի 26-ին Վրաստանի անկախության 25-ամյակի առիթով տոնական միջոցառումներ տեղի կունենան երկրի ողջ տարածքում:

Թբիլիսիիում միջոցառումները կմեկնարկեն կեսօրին (12:00-ին)` Ազատության հրապարակում` նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությամբ և կուղեկցվեն Ռուսթավելի պողոտայում ռազմական տեխնիկայի ցուցադրությամբ:

Տոնի շրջանակներում կանցկացվի նաև ծաղիկների փառատոն: Նույն օրը վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ տեղի կունենենա «ժամանակի կապսուլայի» տեղադրման արարողությունը: Օրվա ընթացքում մայրաքաղաքի կենտրոնական պողոտայում ներկաները հնրավարություն կունենան վայելել մնջախաղի և շարժական թատրոնների ներկայացումները, ծանոթանալ պատմական էքսպոնատների ցուցահանդեսին, մասնակցել նաև մի շարք այլ միջոցառումների:

Անկախության 25-ամյակի առիթով երեկոյան անցկացվելիք գալա համերգին կմասնակցեն երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին, օտարերկրյա հյուրեր և այլք:



Opinion, pooling and voting