
Վրաստանի ողջ տարածքում արգելվեց ռեստորանների ու ժամանցային օբյեկտների գործունեությունը ժամը 22․00-ից հետո: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ից, մայրաքաղաք Թբիլիսիում և Իմերեթիի շրջանում սահմանափակվել էր ռեստորանների և բոլոր ժամանցի վայրերի աշխատանքը ժամը 22:00-ից: Դրանից օրեր անց արգելքն ուժի մեջ մտավ նաև Մցխեթայում: aliq.ge