Հայոս- Քարթլոս փողոցում անցկացվում է կոյուղու նոր համակարգ

Հայոս- Քարթլոս փողոցում անցկացվում է կոյուղու նոր համակարգ

Արմեն Վարդանյանի շինարարական ընկերությունը Հայոս-Քարթլոս փողոցում սկսել է կոյուղու համակարգի կառուցումը:

Կոյուղու նոր համակարգի կառուցման աշխատանքները սկսվել են նոյեմբերի 1-ից: Նախագծի շրջանակներում կտեղադրվի 130 մետր երկարությամբ կոյուղու նոր համակարգ: Կեղտաջրերի ավազանները կտեղադրվեն երեք վայրերում:

Ըստ շինարար Արմեն Վարդանյանի, աշխատանքները նախատեսվում է ավարտել մեկ շաբաթվա ընթացքում: Այս աշխատանքներն իրականացնելու համար տեղական բյուջեից տրամադրվել է 5`740 լարի: Մրցույթը շահվել է 4`593 լարիի չափով:

Նշենք, որ կոյուղու այս համակարգը հատկացված է չորս տների համար, որոնք նախկինում հնարավորություն չունեին միացնել կոյուղու համակարգերը կենտրոնական գծին:

Առավել մանրամասն ՝ մեր ֆոտո նյութում.