20 լարի տուգանքը փակեց բոլորի դեմքը. Նինոծմինդան դիմակների ետեւում

20 լարի տուգանքը փակեց բոլորի դեմքը. Նինոծմինդան դիմակների ետեւում

Բաց եւ փակ տարածքներում դիմակ չկրելու դեպքում անձը կտուգանվի 20 լարիով:

Եվս 500 լարի տուգանք է հասնում այն տարածքների սեփականատերերին, որտեղ կխախտվի դիմակ կրելու կանոնակարգը:

Վրաստանի կառավարության որոշմամբ ՝ նոյեմբերի 4-ից, բաց հանրային տարածքներում դիմակի ռեժիմը դառնում է պարտադիր:

Ինչքանով են պահպանում բնակիչները սահմանված կանոնները, մանրամասները՝ տեսանյութում.

Այսուհետ դիմակներ կրելը պարտադիր է ոչ միայն փակ հասարակական վայրերում, տրանսպորտում և տաքսիներում, այլ նաև փողոցում:

Ըստ StopCov պաշտոնական կայքի ՝ Վրաստանում համաճարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է վարակի 44 522 դեպք, որից վերականգնվել է 28 633 հիվանդ, մահացել է 362-ը: