Մրցավարները անհայտ պատճառով հեռացան Գանձայից. Խաղը կեսից չեղարկվեց

Մրցավարները անհայտ պատճառով հեռացան Գանձայից. Խաղը կեսից չեղարկվեց

Այսօր՝ նոյեմբերի 4 -ին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցավ «Սիրողական լիգայի» տարածաշրջանային առաջնության եզրափակիչ հանդիպումը՝ Ախալցիխե եւ Գանձա թիմերի միջեւ:

Արդյունքում տարածաշրջանի հաղթող թիմը պետք է մասնակցեր արդեն Թբիլիսիիում:

Սակայն դեռ առաջին խաղակեսը չավարտված, անհայտ պատճառով մրցավարները ովքեր ժամանել էին Թբիլիսիից հեռացան խաղադաշտից, որի պատճառով խաղը չեղարկվեց:

Չավարտված խաղի հաշիվն էր 2 – 2, ոչ ոքի:

Իսկ թե ինչն էր խաղի չեղարկման պատճառը NOR ռադիոն կլինի հետեւողական եւ կներկայացնի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ տարածաշրջանային առաջնությանը մասնակցում էին 4 թիմեր, 4 քաղաքներից՝ Մեսխեթին Ախալցիխեյից, Արագվան Ախալքալաքից, Գանձան Նինոծմինդայից եւ Վարձիան Ասպինձայից (მესხეთი, არაგვა, განძა, ვარძია):

Նշենք, որ կորոնավիրուսի պատճառով Նինոծմինդայում դադարեցվել էր սպորտային միջոցառումները: Մեր այն հարցին թե հիմա արգելքը ուժի մեջ չէ, քաղաքապետարանում սպորտի հարցերով մասնագետ Վալերի Բրոյանը մեզ պատասխանեց, որ զանքահարել են ֆեդերացիայից եւ թույլատրել են անցկացնել խաղը:

Խաղին ներկա էր Սամցխե-Ջավախքի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գելա Մաիսուրաձեն: