
Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը հայտարարել է մրցույթ-տենդեր Նինոծմինդա քաղաքի Մյասնիկյան փողոցը ասֆալտապատելու համար:
Նախագծով նախատեսված է ասֆալտապատել 270 մետր ճանապարհահատված: Նախագծի սկզբնական գումարը կազմում է 125,000 լարի: Մրցույթը կանցկացվի նոյեմբերի 16-ին:
Նշենք, որ Մյասնիկյան փողոցը Նինոծմինդա քաղաքի ամենաանմխիթար վիճակում գտնվող փողոցներից է: