
Նինոծմինդայում կայացած «Master League» ֆուտբոլային առաջնության հաղթող Գանձայի թիմը, այսօր՝ նոյեմբերի 5 -ին մեկնեց Բորժոմի քաղաք մասնակցելու «Մաստեր Լիգայի» տարածաշրջանային առաջնությանը:
Նշենք, որ առաջնությունը անցկացվելու է օլիմպիական համակարգով որտեղ պարտվող թիմը լքելու է առաջնությունը:
Գանձայի թիմը այսօր Բորժոմիի խաղադաշտում մրցեց Ախալքալաքի Օլավեր թիմի հետ, որտեղ հաղթանակ տարավ 5 – 1 հաշվով: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց:
NOR ռադիոն նախկինում անդրադարձել էր, որ Նինոծմինդայում անցկացվող «Մաստեր Լիգա» ֆուտբոլային առաջնության ժամանակ Գանձայի թիմը 7 – 2 հաշվով հաղթանակ էր տարել Սպասովկայի նկատմամբ եւ ձեռք էր բերել բացառիկ հնարավորություն մասնակցելու տարածաշրջանային առաջնությանը:
Գլխավոր լուսանկարը տրամադրել է Գանձայի թիմի խաղացողը: