Նոր կոյուղագծի կառուցումը եւ բնակիչների բողոքը

Նոր կոյուղագծի կառուցումը եւ  բնակիչների բողոքը

Հայոս- Քարթլոս փողոցում նոր կոյուղագծի կառուցումը հանգեցրել է բնակիչների բողոքներին: Բնակիչների խոսքով ՝ շինարարության ընթացքում չեն պահպանվում անհրաժեշտ չափորոշիչները:

Նաև, ըստ բնակիչների, թեքություն չի պահպանվում: Այս հարցի վերաբերյալ բնակիչները դիմեցին NOR- ին և քաղաքապետարանին:

Տեղում փոխքաղաքապետ Արտավազդ Տոնոյանը և ենթակառուցվածքների ծառայության մասնագետ Արարատ Դարբինյանը նախահաշվային փաստաթղթերից պարզեցին, որ նախագիծը նախատեսում է խողովակաշարի վրա հողաշերտով լիցքավորում 20 սմ հաստությամբ:

Քաղաքապետարանի ներկայացուցիչների խոսքով ՝ աշխատանքներն իրականացվում են ըստ նախատեսված նախագծի և գտնվում են իրենց վերահսկողության ներքո: