Նինոծմինդայի կենտրոնական փողոցում տեղադրվել է 4 արհեստական արգելակներ՝ մեքենաների արագությունը սահմանափակելու համար:
Արգելակները տեղադրվել են հետևյալ վայրերում. Երկուսը ՝ Նինոծմինդա քաղաքի կլինիկա տանող խաչմերուկում, և երկու արգելակներ տեղադրվել են բնակելի շենքերի դիմաց:
Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհի ասֆալտապատումը սկսվել է 2020 թվականի մայիսի 22-ին և արդեն ավարտին է մոտենում: Արալի ճանապարհաշինական ընկերությունը շահել էր ճանապարհի այս հատվածը ասֆալտապատելու մրցույթը 4,627,900 լարիով: Շահագործման հանձնման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է: