Խոստանում եմ լինել նախագահ, որը ձգտում է միավորվել, ոչ թե առանձնացնել. Ջո Բայդենը դիմել է ամերիկացիներին

Խոստանում եմ լինել նախագահ, որը ձգտում է միավորվել, ոչ թե առանձնացնել. Ջո Բայդենը դիմել է ամերիկացիներին

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը շաբաթ ժողովրդին ուղղված իր ելույթի ժամանակ հայտարարել է «մաքուր հաղթանակի» մասին եւ միասնության կոչ արել:

Բայդենի ելույթը հետեւել է ամերիկյան ԶԼՄ-ների կանխատեսումներին, որ նա եւ ԱՄՆ փոխնախագահի նրա թեկնածու Քամալա Հարիսը հաղթել են նախագահական ընտրություններում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին ու փոխնախագահ Մայք Փենսին:

«Այս պետության ժողովուրդն ասել է իր խոսքը: Նա մեզ հաղթանակ է տվել: Համոզիչ հաղթանակ: Այս ընտրությունների ժամանակ տրվել են ամենամեծ թվով ձայները»,-Բայդենի խոսքերը մեջբերել է Fox News հեռուստաալիքը:

«Խոստանում եմ լինել նախագահ, որը ձգտում է միավորվել, ոչ թե առանձնացնել: Որը չի տեսնում կարմիր եւ կապույտ նահանգներ, այլ տեսնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները»,-նշել է Ջո Բայդենը:

Նա նաեւ դիմել է Դոնալդ Թրամփի կողմնակիցներին:

«Հասկանում եմ ձեր հուսահատությունն այս շաբաթ: Սակայն այժմ եկեք միմյանց հնարավորություն տանք: Ժամանակն է մի կողմ դնել կոշտ հռետորությունը, նվազեցնել աստիճանը… Առաջընթացի հասնելու համար մեզ պետք է դադարել վերաբերվել մեր ընդդիմադիրներին՝ որպես թշնամիների: Նրանք թշնամիներ չեն, նրանք ամերիկացիների են»,-հայտարարել է Բայդենը՝ կոչ անելով երկրի երկու կուսակցություններին կողմնակիցներին միավորվել:

«Մեր աշխատանքը կսկսվի COVID-ի նկատմամբ հսկողության հաստատումից»,-նշել է Ջո Բայդենը՝ հավելելով, որ ամերիկացիները չեն կարող հաղթահարել կարեւոր բոլոր խնդիրները, քանի դեռ կորոնավիրուսը չի վերահսկվում:

ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցել է ավելի քան 75 մլն մարդ, ինչը երկրում ընտրողների ավելի քան 50 տոկոսն է եւ ռեկորդային է ԱՄՆ պատմության մեջ:

News.am