
Նոյեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 901 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 57 753 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 2 799 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 42 572 մարդ:
Այսօր վարակից մահացել է ևս 34 մարդ, ընդհանուր՝ 475: aliq.ge