Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 24 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 24 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 24 պացիենտ: Այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավար, Ալեքսանդրե Խոջեվանիշվիլին հայտարարել է կառավարության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը կազմում է 499:

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 927 նոր դեպք: Ապաքինվել է 2 470 պացիենտ:

Վրաստանում ընդհանուր առմամբ արձանագրվված է վարակման 60 680 դեպք, այստեղից ապաքինվել է 45 042 մարդ, մահացել 499-ը:1tv.ge