
Նինոծմինդայում, ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում և դրանից հետո մի քանի փողոցներում կոտրվել են կոյուղու դիտահորերի կափարիչները:
Ներկայումս կոյուղու դիտահորերը վերականգնվել են Թբիլիսյան և Ռուսթավելի փողոցներում:
Ջրամատակարարման ծառայության ղեկավար Արզուն Գորոյանի խոսքով ՝ կոտրված կոյուղագծերի վերականգնման աշխատանքների մի մասն իրականացնում է Ջավախավտոգզա ճանապարհաշինական կազմակերպությունը, իսկ մնացած աշխատանքներն իրականացնում է ջրամատակարարման ծառայությունը:
Նշենք, որ, չնայած իրականացված աշխատանքներին, քաղաքում դեռ կան կոտրված դիտահորեր, որոնք խոչընդոտում են տրանսպորտային միջոցների տեղաշարժը և հանգեցնում բնակիչների դժգոհությանը: