Կեսգիշերին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համաձայնագիր, որով Ադրբեջանին է հանձնվելու Արցախի յոթ շրջաններն ու Շուշի քաղաքը։
Socialmedia.am կայքը գրում է՝
Հայկական կողմը չի հրապարակել համաձայնագիրը, բայց ռուսական և ադրբեջանական աղբյուրներից հայտնի է դառնում, որ Ադրբեջանին են հանձնվելու Տավուշի մարզի մի քանի գյուղեր, որոնք նախկինում եղել են ադրբեջանական Ղազախի շրջանի կազմում։ Ադրբեջանը Հայաստանի տարածքով ցամաքային ճանապարհ է ունենալու դեպի Նախիջևանի ինքնավար Հանրապետություն։
Խորհրդային Հայաստանի կազմում Ադրբեջանն ուներ մի քանի անկլավներ, որոնք տարածքով մոտավորապես հավասար էին Արծվաշենի անկլավին: Վերին Ոսկեպարը կամ Աղզիբարան (այս գյուղը գտնվում է Ոսկեպարից դեպի արևմուտք, անտառի մեջ և Իջևան-Նոյեմբերյան մայրուղուց չի երևում), Սոֆուլու և Բարխուդարլու գյուղերը (գտնվում են Աղստև գետի երկու ափերին՝ Ազատամուտի մոտ)։ Սրանք այն գյուղերն են, որոնք ԽՍՀՄ տարիներին համարվում էին Ադրբեջանի մաս, բայց գտնվում էին Հայաստանի սահմաններից ներս։
Նյութի սկզբնաղբյուրը՝ Socialmedia.am