
«Դորոժնիկ» շինարարական ընկերությունը սկսել է կառուցել Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասի խաղահրապարակի ցանկապատման աշխատանքները: Նախագիծը նախատեսնում է մետաղական ցանկապատ:
Այս աշխատանքներն իրականացնելու համար տրամադրվել է 9840 լարի, այնուամենայնիվ, մրցույթների արդյունքում գումարը իջեցվել է մինչև 9
350 լարի:
Ներկայումս աշխատանքներ են տարվում մետաղական ձողերի տեղադրման ուղղությամբ, որից հետո կատարվելու են եռակցման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ Նորաշեն թաղամասում մանկական խաղահրապարակը տեղադրվել է 2018 թ.-ին: