Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանը

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանը

Երևանում բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ընդդիմադիր Գագիկ Ծառուկյանը: Այս մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին ձերբակալել են Ազատության հրապարակում:

«Նրանք բերման են ենթարկում նաև կուսակցության մյուս ղեկավարներին: Շտապեք, դուրս եկեք, քիչ առաջ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանը: Այլ պատգամավորներ նույնպես կալանավորված են», – ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներից մեկը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր կուսակցություններն այսօր բողոքի ցույց են անցկացնում Երևանում: Նրանք բողոքում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիրը ստորագրելու դեմ: