Ռուս խաղաղապահներով եվս երկու ինքնաթիռ է թռել Ղարաբաղ

Ռուս խաղաղապահներով եվս երկու ինքնաթիռ է թռել Ղարաբաղ

Ռուս խաղաղապահներով եվս երկու ինքնաթիռ է թռել Լեռնային Ղարաբաղ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի եւս երկու Իլ-76 ինքնաթիռ է Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից մեկնել Հայաստան: Օդանավերում են զրահափոխադրիչներ, նյութական միջոցներ եւ խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նոյեմբերի 10-ից ի վեր Իլ-76 եւ Ան-124 ինքնաթիռները Հայաստան են հասցրել ավելի քան 750 զինծառայող, ինչպես նաեւ` ավելի քան 110 միավոր սարքավորում` զրահամեքենաներ, արտաճանապարհային բեռնատարներ եւ նյութատեխնիկական աջակցության միջոցներ:

Ընդգծվում է, որ խաղաղապահ խնդիրների իրականացման եւ Ռուսաստանի ռազմական անձնակազմի անվտանգության համար շարունակական փոխգործակցություն է կազմակերպվել Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:

Ռուսաստանի խաղաղապահ ուժերի խմբավորումը բաղկացած կլինի 1960-ից զինվորականից, 90 զրահափոխադրիչից, 380 տրանսպորտային միջոցից եւ այլ տեխնիկայից: news.am