Հաջողություն եմ մաղթում մեր ֆուտբոլիստներին, վստահ եմ, բոլորս միասին կտոնենք այդ հաղթանակը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Վրաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղի հետ կապված:
«Սպորտային կյանքում ունենք շատ կարևոր խաղ: Ցավոք, համավարակի պատճառով մեր մի քանի ակտիվ և առաջատար մարզիկ դուրս մնաց ֆուտբոլային հրապարակից և ցավոք, չենք կարողանում մարզադաշտում երկրպագել և աջակցել մեր ֆուտբոլիստներին: Չնայած դրան, վստահ եմ, որ մենք բոլորս միասին ենք և դա կլինի Վրաստանի հաղթանակը: Ցանկանում եմ, հաջողություն մաղթել մեր ֆուտբոլիստներին: Վստահ եմ, բոլորս միասին կտոնենք այս հաղթանակը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ուղեգրի համար Հյուսիսային Մակեդոնիայի հետ այսօր կանցկացնի որոշիչ հանդիպում: Խաղն անցկացվելու է այսօր, ժամը 21:00-ին Թբիլիսիում, «Դիամո-Արենայում»: 1tv.ge