
Թբիլիսիում՝ Թամարաշվիլիի փողոցում գտնվող 7 հարկանի շենքում, հրդեհ է բռնկվել: Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվությամբ՝ հրդեհը տեղայնացվել է: Այրվող բնակարանում հայտնաբերվել է տղամարդու դի:
Ըստ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության՝ տեղում աշխատել է փրկարարների 4 անձնակազմ: Հրդեհի տարածման վտանգ չկա:
Առայժմ անհայտ է, թե ինչն է հրդեհի պատճառը: Հարևանների խոսքով՝ տեղի է ունեցել պայթյուն, որին հաջորդել է կրակը: aliq.ge