Լավրովը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին

Լավրովը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի որոշվի, քանի դեռ չեն գրվել տարածաշրջանից տեղահանվածների իրավունքները:

Այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է արտասահմանյան լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսում:

«Մենք չպետք է մոռանանք, որ առջևում սպասվում է Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակա տարածքներում պատերազմի և հետագա ժամանակաշրջանում բռնի տեղահանված անձանց ու փախստականների վերադարձի հարցի լուծումը: Այնպես որ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը սահմանված չէ: Եզրակացնում ենք, որ այս կարգավիճակը կորոշվի, նախատեսելով այն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի օգնենք Լեռնային Ղարաբաղում էթնո-դավանաբանական համաձայնության վերականգնմանը, որը Լեռնային Ղարաբաղում գոյություն ուներ երկար տարիներ` մինչ Խորհրդային Միության փլուզումը և պատերազմի սկիզբը, որի դժբախտ հետևանքները մենք այժմ տեսնում ենք: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը հնարավոր կլինի այն բանից հետո, երբ պարզ լինի, թե ինչ իրավունքներ կտրամադրվեն նրանց, ովքեր ապրել են Լեռնային Ղարաբաղում և իրավունք ունեն վերադառնալ այնտեղ: Իհարկե նաև նրանց, ովքեր այս ընթացքում ապրել են այդ տարածքում: Սա վերաբերում է ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին»,- հայտարել է Լավրովը:

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման գործընթացը դժվար է լինելու և հստակ ժամկետ հայտնի չէ:

«Մենք ոչ մի վերջնաժամկետ չենք սահմանում: Մենք արդեն տեսնում ենք, որ ադրբեջանցի փախստականները կկարողանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հարավային մաս, ներառյալ Շուշիի շրջանը: Մեր խաղաղապահները կապահովեն նաև անվտանգությունը Շուշիի շրջանում: Դրանով հետաքրքրված են մեր ադրբեջանցի և հայ գործընկերները: Իսկ այնտեղ մշակութային ժառանգության հուշարձանների վերականգնման գործընթացում ներգրավելու ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին», – նշել է Լավրովը: 1tv.ge