Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը մրցույթ է հայտարարել Հեշտիա-Նինոծմինդա նոր ջրամատակարարման գծի նախագծման համար:
Նախագծային աշխատանքների համար տրամադրվում է 32’800 լարի:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի մունիցիպալիտետի ենթակառուցվածքային ծառայությունից, 2021 թ.-ին տարածաշրջանային ֆոնդի ֆինանսավորմամբ, որը կկազմի ավելի քան 1.000.000, կկառուցվի նոր ջրագիծ Նինոծմինդա քաղաքում՝ ջրամատակարարումը բարելավելու համար:
Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: