2021 թվականին կկառուցվի նոր ջրամատակարարման գիծ

2021 թվականին կկառուցվի նոր ջրամատակարարման գիծ

Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական ​​գնումների ծառայությունը մրցույթ է հայտարարել Հեշտիա-Նինոծմինդա նոր ջրամատակարարման գծի նախագծման համար:

Նախագծային աշխատանքների համար տրամադրվում է 32’800 լարի:

Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի մունիցիպալիտետի ենթակառուցվածքային ծառայությունից, 2021 թ.-ին տարածաշրջանային ֆոնդի ֆինանսավորմամբ, որը կկազմի ավելի քան 1.000.000, կկառուցվի նոր ջրագիծ Նինոծմինդա քաղաքում՝ ջրամատակարարումը բարելավելու համար:

Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: