«Օգնություն գյուղին» ծրագրով հիմնական աշխատանքներն ավարտվել են

«Օգնություն գյուղին» ծրագրով հիմնական աշխատանքներն ավարտվել են

«Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Նինոծմինդայի մունիցիպալիտետի հիմնական աշխատանքները ավարտվել են, մնում է միայն մրցույթով Փոկա գյուղի համար մարզական գույք ձեռք բերելը:

Մրցույթ հայտարարվել է երեք անգամ, բայց ոչ մեկի չմասնակցելու պատճառով մրցույթը չի կայացել:

2020 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում տրամադրվել է 444,000 լարի:

Իրականացվել են հետևյալ աշխատանքները. Ռոդիոնովկա գյուղում ` ջրամատակարարում (10,000 լարի)

Տամբովկա գյուղում ` ջրամատակարարում և լուսավորություն (10,000 լարի)

Ասպարա գյուղում՝ ճանապարհի լիցքավորում (10 000 լարի)

Փոկա գյուղում ՝ սպորտային գույք և գիշերային  լուսավորություն (20 000 լարի)

Վլադիմիրովկա գյուղում ` ջրամատակարարում (10,000 լարի)

Գանձա գյուղում ` գիշերային լուսավորություն և խաղահրապարակ (20 000 լարի)

Սաղամո գյուղում՝ նոր ջրամատակարարման գծի կառուցում, շենքի կառուցում և  պոմպակայանի համար պոմպի գնում (10,000 լարի)

Սամեբա գյուղում ` ջրամատակարարման համակարգի վերականգնում (10,000 լարի)

Ժդանովական գյուղում՝ մանկապարտեզի շենքի կառուցում (12,000 լարի)

Եֆրեմովկա գյուղում՝  խաղահրապարակի կառուցում (10,000 լարի)

Գորելովկայում` խոշոր եղջերավոր անասունների ջրամբարի կառուցում (16,000 լարի)

Օրլովկայում ` ջրամատակարարման համակարգի կառուցում (12,000 լարի)

Սպասովկայում՝ 2 x 2 քառ. մ շենքի կառուցում, ջրի պոմպակայանի համար տուրբինի ձեռքբերում և տեղադրում (12,000 լարի)

Դիլիֆ գյուղում՝ ջրահեռացման ջրանցքների կառուցում (20 000 լարի)

Մեծ Գոնդուրա գյուղում՝ ջրահեռացման ջրանցքների կառուցում (16,000 լարի)

Փոքր Գոնդուրա գյուղում՝ ջրամատակարարման համակարգի վերականգնում (16,000 լարի)

Ղուլալիս գյուղում – ջրամատակարարման համակարգի վերականգնում և մինի մարզադաշտի կառուցում (16,000 լարի)

Մամզարա գյուղում՝ ջրամատակարարման համակարգի վերականգնում (16,000 լարի)

Թորիա գյուղում՝ սպորտային դահլիճի կառուցում (16,000 լարի)

Ուչմանա գյուղում – խոշոր եղջերավոր անասունների համար խմելու ջրի ջրամբարի կառուցում (12,000 լարի)

Հեշտիա գյուղում – տարբեր տեղերում երկու ջրամբարի կառուցում, անասուններին խմելու ջուր ապահովելու համար (20 000 լարի)

Ղաուրմա գյուղում ` խոշոր եղջերավոր անասունների ջրամբարի կառուցում (12,000 լարի)

Խորենիա գյուղում՝ խաղահրապարակի կառուցում (10,000 լարի)

Ջիգրաշեն գյուղում ` ջրամատակարարման համակարգի վերանորոգում և կամրջի վերականգնում (16,000 լարի)

Փ. Խանչալի գյուղում՝ ջրահեռացման ջրանցքների կառուցում (16,000 լարի)

Մ.Խանչալի գյուղում՝ ճանապարհի և կամրջի վերականգնում (20,000 լարի)

Կաթնատու գյուղում – ջրահեռացման ջրանցքների և խաղահրապարակի կառուցում (12,000 լարի)

Փ.Արագյալ գյուղում ` ջրամատակարարման համակարգի վերականգնում (12,000 լարի)

Մ.Արագյալ գյուղում ` ջրամատակարարման համակարգի վերականգնում (16,000 լարի);

Սաթխա գյուղում՝ ջրամատակարարման համակարգի վերանորոգում, կամրջի վերականգնում և գյուղի ներսում ճանապարհների լիցքավորում (20 000 լարի)

Օրոջալար գյուղում՝ կամրջի վերականգնում և ճանապարհների լիցքավորում (16,000 լարի):