Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղը ունի բազմաթիվ խնդիրներ: Երբ այցելեցինք Ղաուրմա գյուղ, բնակիչները խոսեցին իրենց անհանգստացնող խնդիրների մասին:
Բնակիչներից մեկի խոսքով. «Քանի որ մոտենում է ձմեռը ամենաառաջնային խնդիրներից է ջեռուցումը, ճիշտ է պետությունը օգնություն է տրամադրում 4 ամիս կոմունալ վճարումները, բայց մեր մոտ 6 ամիս ձմեռ է, ասում են 200 խմ -ից կամ 200 կվ -ից անցավ, ուրեմն մենք պետք է վճարենք: Մեր տարածքում շատ քիչ կան մարդիկ ովքեր 200 -ից քիչ են ծախսում: Լավ կլիներ գոնե 200 -ը պետությունը տար, իսկ մնացածը մենք»:
Բնակիչներից մեկն էլ նշեց. «Մենք գյուղում ունենք հացի տուն, որտեղ ճիշտ է հիմա հարսանիք չկա, չենք անում, բայց հուղարկավորություն լինում է: Առաստաղից ջուրը կաթում է ներքեւ, պատերը ամբողջովին սեւացել են, ոչ հոսանք կա, ոչ սեղան, ոչ էլ աթոռ: Ղեկավարությունը խոստացավ, որ ուշադրություն են դարձնելու, բայց մինչեւ օրս ոչ մի բան չտեսանք: Ոչ մի բան էլ չի փոխվի ինչ որ կա այդպես էլ մնալու է, մեր ամենագլխավոր խնդիրներից մեկը հողն է, հողը որը առել են մեր ձեռքից ու ուրիշն է օգտագործում, դրանից այն կողմ էլ ինչ խնդիր կարող է լինել»:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.