Ծերեթելի փողոցի դիտահորերի չլուծված խնդիրը

Ծերեթելի փողոցի դիտահորերի չլուծված խնդիրը

Նինոծմինդա քաղաքի Ծերեթելի փողոցում կոյուղու դիտահորերը գրեթե մեկ տարի է ինչ շարքից դուրս են եկել:

Բնակիչների խոսքով ՝ 2019-ին այս փողոցում ասֆալտապատման աշխատանքները վատ են իրականացվել, որից դիտահորերը շարքից դուրս են եկել: Հետաքրքիր է, որ այժմ դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում. Ո՛չ «Ջավախավտոգզա» ընկերությունը, ո՛չ ջրամատակարարման ծառայությունը, ո՛չ էլ քաղաքապետարանը պարտավորություն չեն ստանձնել այն վերանորոգել: «Եթե մենք դա այսպես թողնենք, ապա ձմռանը ամբողջ համակարգը կսառչի, և հետո մենք չգիտենք, թե ինչ ենք անելու», – ասում են Ծերեթելի փողոցի բնակիչները:

Այս հարցի կապակցությամբ մենք կապ հաստատեինք ջրամատակարարման ծառայության հետ: Տնօրեն Արզուն Գորոյանի խոսքով ՝ առաջիկա օրերին կսկսվեն կոյուղու դիտահորերի նորոգման աշխատանքները:

Առավել մանրամասն ՝ մեր ֆոտո նյութում: