Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում բարդ մարդասիրական իրավիճակ է, մարտերի արդյունքում ավերվել են հումանիտար ենթակառուցվածքներն ու մշակութային օբյեկտները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լուրջ մարդասիրական խնդիրներ են առաջացել: Այս մասին այժմ հաղորդվեց մեզ: Զոհերի թիվը, այդ թվում` խաղաղ բնակչության շրջանում, մարտերի արդյունքում գերազանցել է չորս հազարը, ավելի քան ութ հազար մարդ վիրավորվել է, փախստականների թիվը, ըստ տարբեր աղբյուրների, տասնյակ հազարների է հասնում: Ոչնչացվել են քաղաքացիական ենթակառուցվածքները եւ մշակութային շատ օբյեկտներ»,- ասել է նա Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հումանիտար հարցերի լուծմանը նվիրված խորհրդակցության ժամանակ: