Վրացի գրող, հրապարակախոս Իրակլի Կակաբաձեն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին պղծելու դեպքին և նշել, որ Ադրբեջանը ինչ Դավիթ Գարեջիի վանական համալիրի հանդեպ է անում, նույնը անում է նաև հայկական քրիստոնեական հուշարձանների հանդեպ:
«Ընկերներ, Ադրբեջանը ինչ անում է Դավիթ Գարեջիի հանդեպ, նույնը անում է հայկական քրիստոնեական հուշարձանների հանդեպ և սրանով տարածաշրջանում շարունակվում է քրիստոնեական մշակույթի վերացումը և յուրացումը: Ո’չ վանդալիզմին»,- գրել է Կակաբաձեն իր ֆեյսբուքյան էջում: Aliq.ge