Ադրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել Քարվաճառից զորքերը դուրս բերելու համար։ Ինչպես հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նշվում է, որ ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 25-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն Քարվաճառի շրջանն այսօր պետք է հանձնվեր Ադրբեջանի Հանրապետությանը։
Armlur.am