
Դիլիֆ գյուղում ավարտվել են անձրևատարների կառուցապատման աշխատանքները:
Դիլիֆցիների որոշմամբ, «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում, գյուղում անհրաժեշտ էր կառուցել երկաթ-բետոնային դրենաժային ջրանցքներ:
Նշված աշխատանքների իրականացման համար հատկացվել էր 20 հազար լարի գումար: Նախագծով նախատեսված էր կառուցել 155 մետր երկարությամբ անձրևատարներ:
Կառուցապատման աշխատանքները իրականացրել է անհատ ձեռներեց Հարություն Մղդեսյանը: