Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 117 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 638 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 45 մարդ:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի՝ 85 952 դեպք: Այստեղից ապաքինվել է 68 929 պացիենտ, մահացել է 778 մարդ:
Կարանտինային տարածքում գտնվում է 2 797 մարդ, ստացիոնարում հսկողությնա տակ է 5 662 քաղաքացի, իսկ կովիդ հյուրանոցներում 3 351 մարդ:
Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: